Հրանուշ Հակոբյան. Ապրիլը հայ ժողովրդի վշտի եւ վերածնության ամիս է24 ապրիլի 2009 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլը ոչ միայն հայ ժողովրդի վշտի, այլեւ վերածնությունը ամիս է: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը : «Այսօր աշխարհի բոլոր անկյուններում հայկական սփյուռքի ներկայացուցիչները հիշում եւ հարգում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Մենք հավատում ենք, որ արդարությունը կհաղթանակի, եւ Հայոց ցեղասպանության փաստը կընդունեն աշխարհի բոլոր երկրները», - հայտարարել է Հրանուշ Հակոբյանը: ՀՀ Սփյուռքի նախարարի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակնկալումները մոտ են իրականացմանը: «Հայաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների», - ընդգծել է Հակոբյանը:Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը: Հենց այս օրը Կոնստանդինոպոլսում սկսվեցին հայ մտավորականության, հոգեւոր, տնտեսական ու քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, նրանց դուրս էին բերում քաղաքից եւ սպանում: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում միայն Կոնստանդինպոլսում շուրջ 800 հայեր ձերբակալվեցին, որոնցից մինչեւ տարեվերջ արդեն քչերն էին ողջ մնացել: 1915-1923 թթ, սպանվել է իր պատմական հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում բնակվող շուրջ 1,5 մլն հայ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Վատիկանը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանի սեյմը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի շատ նահանգներ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |