Արցախի նախագահն առաջարկում է անցնել կառավարման կիսանախագահական մոդելի![]() 27 ապրիլի 2023 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ԱՀ նախագահի Արայիկ Հարությունյանն առաջարկել է անցնել կառավարման կիսանախագահական մոդելի։ Օրենսդրական նախաձեռնության կարգով Արցախի Սահմանադրության նախագծի քննարկման հարցը ներկայացվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծով առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ նախագահական համակարգից անցում կատարելով կիսանախագահականի՝ հաշվի առնելով ԱՀ անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունության ապահովման անհրաժեշտությունը: Նախագծով առաջարկվում է կանոնակարգել բացառիկ դեպքերում Հանրապետության նախագահի անուղղակի ընտրությունների հետ կապված հարաբերությունները: Առաջարկվում է նաև ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել Հանրապետության նախագահ ընտրելու իրավունք՝ սահմանելով այդ լիազորությունների իրականացման կարգը: 4 կողմ ձայնով նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն առաջին ընթերցմամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |