ԱԽ քարտուղար․ Լաչինը պատկանում է ՌԴ-ին, որը կրում է բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը27 ապրիլի 2023 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը «պատկանում է Ռուսաստանին», այնտեղ են տեղակայված ռուս խաղաղապահները։ Այն ճշգրտող հարցին, թե պատկանո՞ւմ է ՌԴ-ին, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանել է, որ «պատկանում է», քանի որ եռակողմ հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ «Լաչինի միջանցքն ամբողջությամբ հանձնվել է ՌԴ-ին»։ «Այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանատվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է ԱԽ քարտուղարը։ «Այս գործողությունների միակ նպատակը միանշանակ էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում, որոշ չափով նաև պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ ՌԴ-ն պետք է գործի»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ պատասխանատվությունը թղթով ամրագրված է։ Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի Արցախում ապրող 120 հայերն էթնիկ զտման չենթարկվեն։ Նա նշել է, որ Հակարիի կամուրջի ձախ կողմում, որտեղ Ադրբեջանն անցակետ է տեղադրել, գտնվում է հենց ՌԴ-ի ռազմաբազան, որի դիմաց տեղի է ունենում նման իրադարձություն։ «Բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է սա տեղի ունենում։ Ադրբեջանն այնքա՞ն է հասել, որ կարողանում է այդպիսի քայլեր կատարել, թե՞ սա այլ պայմանավորվածություն է, այլ խնդիր կա այստեղ։ Այդ հարցերի պատասխանը դեռևս չկա»,-ասել է նա։ Գրիգորյանն ասել է, որ 2020-ին ռուս խաղաղապահներն անվտանգության երաշխիքներ են տվել ԼՂ բնակչությանը և մարդիկ վերադարձել են Արցախ՝ հավատալով այդ երաշխիքներին։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |