Վարչապետը՝ Լաչինում իրադրության կարգավորման մասին․ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն միջանցքի բնականոն աշխատանքը![]() 27 ապրիլի 2023 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, հայտարարել է, որ դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից։ Նա նշել է, որ հայկական կողմն իրադրության կարագվորումը տեսնում է հետևյալ կերպ․ ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, իսկ Ադրբեջանը չպետք է խոչընդոտի ազատ երթևեկությանը դրանով։ Նա նշել է, որ ՌԴ-ից բացի որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, ինչպես դա նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ «Ադրբեջանի նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումն ու ցեղասպանելն է։ Միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում։ 2020թ․ նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։ Մեր պատկերացումներն»,-ասել է վարչապետը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |