Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածություն կա, վայրը դեռ հայտնի չէ![]() 27 ապրիլի 2023 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հայտնում է Արմենպրեսը։ Դիվանագետը հավելել է, որ հանդիպման հստակ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հաստատում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Ռուսաստանում, սակայն նշում է, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա, հայտնում է Aysor.am-ը։ «Արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն և առաջարկներ կան, սակայն հանդիպման կոնկրետ վայրի ու ամսաթվի մասին ավելի ուշ կհայտարարվի»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Մինչդեռ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանը վերադարձել է բանակցային գործընթացին ԱՄՆ ջանքերի շնորհիվ», հայտնում է Haqqin.az-ը։ «Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ին։ Մենք մասնակցելու ենք բանակցային գործընթացին և ամեն ինչ անելու ենք այն առաջ տանելու համար»,-ասել է նա։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |