Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Բաքվում․ Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը![]() 27 ապրիլի 2023 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, հայտնում է Interfax.az-ը։ «Հարցը լուծելու միակ միջոցը խաղաղ բանակցություններն են։ Մենք կցանկանայինք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հավատարիմ լինեն դրան։ Ֆրանսիան ողջունում է ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի նախաձեռնությունը։ Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։ Կոլոնան հավելել է, որ հարկավոր է կանխել կողմերի միջև բախումները՝ հավելելով, որ Փարիզը կողջունի խաղաղ բանակցությունները ցանկացած հարթակում։ Նա նաև հորդորել է Բաքվին ու Երևանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից։ «Այդ բոլոր հարցերը պետք է քննարկել ընդհանուր համատեքստում, չի կարելի առանձին դիտարկել։ Հուսով եմ, որ շուտով կլսեմ հարաբերությունների կարգավորման մասին»,-ասել է Կոլոնան։ Նա նաև հրավիրել է Բայրամովին Փարիզ։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |