Ասրյան․ Աշխատում ենք հակառակորդի նկատմամբ որոշ հատվածներում առավելության հասնելու ուղղությամբ28 ապրիլի 2023 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որը Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային ուղեկցող պատվիրակության անդամներից է, պետական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերն ամենօրյա աշխատանքներ է տանում հակառակորդի նկատմամբ որոշ հատվածներում առավելություն ստանձնելու ուղղությամբ։ «Տեղի ուղղությամբ հակառակորդի հետ Հայաստանի զինված ուժերն արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաև ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում ենք օր օրի։ Իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ` էլ ավելի բարելավելու դիրքերը հակառակորդի նկատմամբ։ Մյուս հատվածներում զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են»,– նշել է Ասրյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա գնահատմամբ`սահմանային իրադրությունը ներկա պահին հարաբերականորեն կայուն է, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: ԳՇ պետի խոսքով` հրադադարի ռեժիմի խախտման հակառակորդի նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, սակայն ամեն ինչ ՀՀ ԶՈւ հսկողության տակ է։ Մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին միացնող ճանապարհահատվածի 5 կետերում Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացման մասին։ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։ Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող զինծառայողների ուղղությամբ։ Հայկական կողմից 4 հոգի զոհվել էր, 6-ը` վիրավորվել։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |