Արմեն Խաչատրյան. Հայերը, երբեք չմոռանալով անցյալը, առաջ են նայում

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է վերականգնել նորմալ հարաբերությունները Թուրքիայի հետ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է» թեմայով մամլո ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Կիեւում ապրիլի 23-ին; Միջոցառման կազմակերպիչն է Կիեւի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունը:



Ըստ Խաչատրյանի, «հայերը, երբեք չմոռանալով անցյալը, առաջ են նայում...Հայաստանը պատրաստ է վերականգնել նորմալ հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի»:



Դեսպանը նշել է, որ «հայկական հարցն ու մեր զոհերի հիշատակը միշտ մնում են մեր սրտերում, եւ ամեն տարի ապրիլի 24-ին Երեւան են ժամանում մեկ միլիոնից ավելի մարդիկ ողջ աշխարհից, ծաղիկներ են դնում եւ խոնարհվում Ցեղասպանության զոհերի հուշարձանին»:



«Մենք մի ժողովուրդ ենք, որը մեծ ուժ, միասնություն ունի: Մենք պայքարում ենք, որպեսզի այդ ողբերգությունը այլեւս երբեք չկրկնվի: Մեր ազգի ցանկությունն է, որ ողջ աշխարհը ապրի հաշտ ու խաղաղ եւ նման ողբերգություն այլեւս ոչ ոք չվերապրի»,-ամփոփոել է Արմեն Խաչատրյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---