ԱԽ քարտուղար․ Մոտ շրջանում ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններ են սպասվում28 ապրիլի 2023 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ մոտ շրջանում սպասվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Քննարկումներ են ընթանում»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանը 40 օրից ավելի է՝ չի փոխանցում առաջարկները՝ Գրիգորյանը նշել է, թե Ադրբեջանը ևս ուշացրել է, երբ Հայաստանն իր օրինակներն է փոխանցել։ «Դա նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը։ Կարծում եմ, որ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունը կարևոր այլ հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»,- հավելել է ԱԽ քարտուղարը։ Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հաստատել, որ հանդիպումը կկայանա Ռուսաստանում, սակայն նշել է, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա։ ԱԳՆ-ն նշել է, որ հանդիպման կոնկրետ վայրի ու ամսաթվի մասին ավելի ուշ կհայտարարվի։ Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |