ԶԼՄ․ Բայրամովն ու Միրզոյանը կփորձեն կարգավորման ճանապարհային քարտեզ մշակել![]() 29 ապրիլի 2023 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական Turan գործակալությունն ԱՄՆ-ում իր դիվանագիտական աղբյուրներին հղումով գրել է, որ Վաշինգտոնում կայանալիք ԼՂ շուրջ բանակցություններում ՀՀ-ն և Ադրբեջանը փորձելու են հաղթահարել տարաձայնություններն ու «ճանապարհային քարտեզ» մշակել։ Ակնկալվում է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ԱՄՆ-ում կլինեն մայիսի 1-ին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով։ Նշվում է, որ նախարարների հանդիպումը կարող է մի քանի օր տևել։ «Դիվանագիտական աղբյուրներն ասում են, որ եթե Վաշինգտոնում կողմերին հաջողվի խաղաղության ճանապարհային քարտեզ մշակել, ապա Եվրոպան «ավարտին կհասցնի աշխատանքը»՝ մի քանի շաբաթվա ընթացքում ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին խաղաղության պայմանագիր կնքելու համար»,-ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |