Բլինքեն․ Երկխոսությունն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին

Բլինքեն․ Երկխոսությունն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ Վաշինգտոնում ընթացող բանակցություններին, նշել է, որ երկխոսությունն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Այս շաբաթ հյուրընկալել ենք ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները, որոնք անցնում են Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնի նոր տարածքում։ Երկխոսությունն է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին»,-նշել է Բլինքենը։

Մայիսի 1-ին Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

 Ուշագրավ
---