Թունյանը՝ Մանուկյանին․ Մեկնում ենք Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է սպասվում՝ ինչո՞ւ չեք գալիս

Թունյանը՝ Մանուկյանին․ Մեկնում ենք Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է  սպասվում՝ ինչո՞ւ չեք գալիս

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, ԱԺ ընդդիմությանն առաջարկել է իրենց հետ մեկնել Թուրքիա։

Մանուկյանը հարցրել էր, թե ինչու է Թուրքիայի հետ բանակցող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԳՆ պատվիրակության կազմում գնում Ադրբեջանի հետ բանակցությունների՝ դրանով իսկ շաղկապելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցությունները։

«Վաղը չէ մյուս օրը մենք Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում: Ինչո՞ւ չեք գալիս, գայիք, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք», - ասել է Թունյանը:

Մայիսի 4-ին կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ապրիլի 29-ից մայիսի 5-ը ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում կգտնվի ԱՄՆ-ում։ ։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---