Եղոյան․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նաև Մոսկվայում է նախատեսված![]() 2 մայիսի 2023 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, համաձայն նախնական պայմանավորվածության, կհանդիպեն նաև Մոսկվայում: «Ըստ պայմանավորվածության՝ հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում»,-ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը։ Խոսելով ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպման մասին՝ Եղոյանը նշել է, որ Հայաստանն ընթացող բանակցություններից առավելագույն ակնկալիքներ ունի։ «Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին, չլուծված բոլոր հարցերին: Եվ, բնականաբար, այդ բոլոր հարցերով արվելու է ամեն ինչ՝ համաձայնության հասնելու համար »,-ասել է Եղոյանը: Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |