Ադրբեջանը ռենտգեն-սքաներ է տեղադրել Լաչինի ապօրինի անցակետում![]() 2 մայիսի 2023 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ռենտգեն-սքաներ է տեղադրել Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում, հայտնում է ադրբեջանական Minval.az-ը։ Նշվում է, որ դա Smiths Detection ֆիրմայի արտադրության սքաներ է և նախատեսված է «ձեռքի ուղեբերում պինդ և հեղուկ պայթուցիկ նյութերի ավտոմատ հայտնաբերման համար»։ Նաև լուսանկարներ են հրապարակվել։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |