Ֆիլմարտադրությունում առաջարկվում է ներդրումների մասնակի վերադարձի մոդել կիրառել

Ֆիլմարտադրությունում առաջարկվում է ներդրումների մասնակի վերադարձի մոդել կիրառել

PanARMENIAN.Net - Ֆիլմարտադրության ոլորտում առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate)։ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը օրենքում լրացումներ և փոփոխություններ են առաջարկել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում։

Դա թույլ կտա ֆիլմարտադրողին արտադրությանն անմիջականորեն առնչվող ապրանքների ու ծառայությունների համար դրամական ծախսերը մինչև 20 տոկոսի չափով վերադարձնել:

Ենթադրվում է, որ օրենքի ընդունումը կխթանի ֆիլմարտադրությունը:

Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանում ֆիլմարտադրության հետ կապված Հնդկաստանի, նաև՝ ԱՄՆ-ի կողմից: Նա նշել է, որ Կառավարության մի շարք առաջարկներն արդեն ընդունվել են, իսկ մնացածը կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունելի է համարել փոփոխությունը։

«Ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի միջազգային ձևաչափի կիրառումը կարող է շատ ավելի արդյունավետ լինել օտարերկրյա ֆիլմարտադրողների հետ աշխատանքը կազմակերպելու համար»,-ասել է նա։

Գլխադասային հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---