Արցախցի երիտասարդները վրաններ են դրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին՝ անժամկետ ակցիա սկսելով

Արցախցի երիտասարդները վրաններ են դրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին՝ անժամկետ ակցիա սկսելով

PanARMENIAN.Net - Արցախցի երիտասարդները, որոնք արդեն օրեր շարունակ ստորագրահավաք են անում «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, մայիսի 2-ից վրաններ են տեղադրել Ստեփանակերտ - Շուշի ճանապարհին։

Նրանք անժամկետ ակցիա են սկսել, հայտնում է «Փաստինֆոն»։

Երիտասարդներն իրենց ակցիան ուղղել են Արցախի և Հայաստանի Հանրապետության իշխանություններին, ինչպես նաև՝ միջազգային հանրությանը։

Դիմելով քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, երիտասարդները հանդես են եկել կոչով՝ պահանջելով Հակարիի կամրջին ադրբեջանական կողմի տեղադրած ապօրինի անցակետի ապամոնտաժումը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---