Գալստյան․ 2023-ի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է 2 մայիսի 2023 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2023-ի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է և ամսվա վերջին կազմել 5.4 տոկոս։ «2023 թվականի 1-ին եռամսյակում պահպանվել են համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի դանդաղ տեմպերը։ ՀՀ գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը մնում է բարձր», - ասել է Գալստյանը, գրում է Aysor.am-ը։ 2023թ. սկզբին, ԿԲ նախագահի խոսքով, Հայաստանի տնտեսությունում պահպանվել է բարձր ակտիվությունը, որին նպաստել է ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը։ «Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցությունների թուլացման արդյունքում 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում է», - ասել է Գալստյանը։ ԿԲ կանխատեսումներով գնաճն առաջիկայում ևս կնվազի տարեվերջին կայունանալով 4 տոկոս ցուցանիշի շուրջ, հայտնում է Sputnik Արմենիան։ Գալստյանն այդուհանդերձ արձանագրել է, որ եթե հիմնական ապրանքների գները նվազում են, ապա ծառայությունների գները շարունակում են բարձրանալ։ Որոշ ծառայությունների գնաճը 12-ամսյա կտրվածքով հասնում է մինչև 12 տոկոսի։ «Դրա մի մասը պայմանավորված է արտաքին շատ ուժեղ պահանջարկով, երկրորդ գործոնը մեր երկրում աշխատավարձերի աճն է»,– ասել է նա։ Գալստյանը խոսել է նաև անշարժ գույքի և հիփոթեքային շուկայի որոշակի գերտաքացման մասին, ինչ մասին է վկայում վերջին տարիներին շարունակվող հիփոթեքային վարկերի և անշարժ գույքի գների շարունակական աճը։ Վերջին 5 տարիների ընթացքում հիփոթեքային վարկերի ծավալի աճն, ըստ Գալստյանի, ուղեկցվել է անշարժ գույքի գների աճով, գրում է «Առավոտը»։ «Այսինքն, սրանց միջև դիտարկվում է միմյանց փոխսնուցող աճեր, որն անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկի առկայության մասին է վկայում։ Այստեղ որոշակի մտավախություն ենք հայտնում այն երևույթներով, որը տեղի է ունենում անշարժ գույքի շուկայում»,-ասել է նա։ Պաշտոնական վիճակագրության համաձայն 2023–ի մարտին տնտեսության տարեկան աճը կազմել է 14 տոկոս։ Ամենաբարձր աճն արձանագրվել է արտաքին առևտրում 149.5 տոկոս։ Ներքին առևտուրն աճել է 126.1 տոկոսով, ծառայությունները 21.9-ով, շինարարությունը 19-ով։ Արդյունաբերության աճը տնտեսական աճի կառուցվածքում կազմել է 8.6 տոկոս։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |