Պետդեպ․ ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ ներգրավված են ՀՀ-Ադրբեջան բանակցություններում![]() 3 մայիսի 2023 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը մայիսի 2-ին կայացած լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ովքեր են ընդգրկված Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում, ասել է, որ ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ են ներգրավված։ «Բանակցություններին մասնակից երկու երկիրն իրենք կմեկնաբանեն իրենց պատվիրակությունների մասը: Ամերիկյան կողմից մենք ունենք մի շարք պաշտոնյաներ, որոնք խորապես ներգրավված են այս հարցում: Ակնհայտորեն, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն խորապես ներգրավված է ոչ միայն այս հանդիպումների շրջանակում, այլև Հարավային Կովկասում իր շարունակական ներգրավվածության միջոցով: Ինչպես գիտեք՝ պետքարտուղար Բլինքենը մայիսի 1-ին մասնակցել է լիագումար նիստին, իսկ մինչ այդ՝ հյուրընկալել նախարարներին ընթրիքի ընթացքում: Այսպիսով, մենք կշարունակենք խորապես ներգրավված մնալ այստեղ»,- ասել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Փաթելն իր խոսքում նշել է, որ պետքարտուղարությունը չունի որևէ հավելյալ տեղեկություն այս պահին տրամադրելու համար: Նա ընդգծել է կողմերի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը՝ կարգավորմանը հասնելու համար և շեշտել, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին և Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը: Վեդանտ Փաթելը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք պետքարտուղար Բլինքենը պատրաստվում է կրկին հանդիպել կողմերի հետ։ «Ես չեմ ցանկանում առաջ ընկնել այս շաբաթվա ժամանակացույցից»,-ասել է նա։ Նա նաև չի տրամադրել որևէ մեկնաբանություն ընթացող բանակցությունների հնարավոր արդյունքների ու սպասումների կապակցությամբ՝ շեշտելով՝ կսպասեն այս գործընթացի ավարտին մեկնաբանություն անելուց առաջ: Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |