Արցախցի երիտասարդները «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակ են տեղադրել․ Մայիսի 3-ին նոր ակցիա կլինի![]() 3 մայիսի 2023 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Արցախցի երիտասարդները, որոնք արդեն օրեր շարունակ ստորագրահավաք են անում «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, մայիսի 2-ից վրաններ են տեղադրել Ստեփանակերտ - Շուշի ճանապարհին։ Նրանք «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակ են տեղադրել Զառին բաղ կոչվող հատվածում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։ «Ազատ Արցախը կրկին ողջունելու է մեզ: Ապօրինի անցակետը ապամոնտաժվելու է։ Միացեք մեր պայքարին»,-գրել է նա։ Երիտասարդների ակցիան անժամկետ է, որի հիմնական պահանջներից մեկն է Հակարի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը: «Մայիսի 3-ին ժամը 15:00-ին Զառին բաղ կոչվող տեղամասում անցկացվելու է հերթական խաղաղ ակցիան: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, բոլոր քաղաքական, ապաքաղաքական, հասարակական կազմակերպություններին, սթափ ուժերին, միանալ մեր պայքարին»,-ասվում է մեկ այլ գրառման մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |