ՌԴ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին․ Երբ կողմերն արտահայտվեն, հնարավոր կլինի կարծիք կազմել![]() 3 մայիսի 2023 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, ասել է, որ բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, գործընթացի մասին պետք է հետաքրքրվել մասնակիցներից: «Երբ հանդիպման արդյունքում հայտարարություններ արվեն և կողմերն արտահայտվեն, հնարավոր կլինի կարծիք ձևավորել։ Դրանից հետո, գուցե, իրավունք լինի ինչ որ բան մեկնաբանել, բայց դա ավելի ուշ կլինի»,-ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ՝ 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների իրագործմանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարներին՝ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ այդ մասին հայտարարություն արդեն եղել է։ Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների հերթական փուլ անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը։ «Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը։ Ժամկետների մասին կտեղեկացվի ավելի ուշ»,-նշել է նա։ Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |