ՌԴ-ն ասում է՝ Կիևն ԱԹՍ-ներով փորձել է գրոհել Կրեմլը, Ուկրաինան ժխտում է իր մասնակցությունը. ՎԻԴԵՈ![]() 3 մայիսի 2023 - 18:09 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ մայիսի լույս 3-ի գիշերն Ուկրաինան փորձել է 2 ԱԹՍ-ի միջոցով գրոհել Կրեմլը։ Նշվում է, որ սարքերը վնասազերծվել են, ոչ ոք չի տուժել։ Կրեմլում հայտարարել են, որ գնահատում են դա որպես մահափորձ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ և իրավունք են վերապահում իրենց պատասխան միջոցներ ձեռնարկել «այնտեղ, երբ և որտեղ հարկ համարեն», գրում է ՏԱՍՍ-ը։ Կիևը հերքել է իր մասնակցությունը միջադեպին։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, որ Կիևը կապ չունի գրոհի հետ։ Ըստ նրա, դա «իրավիճակի լարում է մայիսի 9-ին ընդառաջ»։ Կրեմլը հայտարարել է, որ հարվածը հասցվել է «Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի շքերթին ընդառաջ, որին նախատեսվում է նաև օտարերկրյա հյուրերի ներկայություն։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դա չի ազդի Կրեմլի ծրագրերի վրա՝ Մայիսի 9-ի շքերթը Կարմիր հրապարակում տեղի կունենա և Վլադիմիր Պուտինը կմասնակցի հանդիսությանը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ այսուհետ Մոսկվայում արգելվում են ԱԹՍ-ների թռիչքները՝ բացառություն կարվի միայն «պետական մարմինների թույլտվությամբ օգտագործվող սարքերի համար»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |