Փաշինյան. ԼՂ հայաթափված գյուղերի բնակիչների ունեզրկման գործընթաց է ընթանում![]() 3 մայիսի 2023 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափված որոշ գյուղեր այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով, այդ տարածքների բնակիչների ունեզրկման գործընթաց է տեղի ունենում։ Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով փախստականների իրավունքներին վերաբերող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբիրելյանի հարցին։ «2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքին, սակայն մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրացված չէ»,– հիշեցրել է վարչապետը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա կարծիքով փախստականներին վերաբերող հարցերը պետք է վերլուծվեն և տարանջատվեն որոնք են կառավարության սպասարկման տիրույթում, որոնք` հասարակական կազմակերպությունների։ Վիլեն Գաբիրելյանը հիշեցրել է, որ օրերս Երևանում «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով է տեղի ունեցել, որի ընթացքում հռչակագիր է ընդունվել։ Դրանում բարձրաձայնվում է հարյուր հազարավոր փախստականների իրավունքները։ Մասնավորապես նշվում է, որ փախստականները կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատված, որտեղ հնարավոր է ապահովել նրանց անվտանգությունը։ Գաբրիելյանն ընդգծել է, որ այդ մասին ինքն էլ խոսում է որպես Բաքվում ծնված մարդ, որի ընտանիքը կյանքի իրավունքից զրկման սպառնալիքի տակ բռնագաղթել է։ Փաշինյանը նշել է, որ հռչակագրի բովանդակությանը ծանոթացել է և կարծում է, որ բարձրացված հարցերի ճնշող մեծամասնությունը լեգիտիմ է։ Նա շեշտել է` թեպետ կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել, բայց ինստիտուցիոնալ խնդիրներ այսօր էլ կան։ Վարչապետն առաջարկել է աշխատանքային հանդիպում կազմակերպել և ավելի մանրամասն քննարկել բարձրացված հարցերը։ Նրա խոսքով` հարցը ծավալուն է, լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա։ «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովին, որն անցկացվում է ապրիլի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ներկա են եղել 1988-ից 1992 և 2020 թվականից մինչև 2022 թվականի ամռանը Հայաստան եկած փախստականները: Համաժողովը նախաձեռնել ու կազմակերպել են փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ, որոնք կազմել են կազմկոմիտե: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |