Վարդապետյանը՝ 2 կալանավորված ադրբեջանցու մասին․ Մինչդատական վարույթում արտահանձնում չի լինում![]() 3 մայիսի 2023 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Սյունիք ներխուժած և այժմ կալանավորված ադրբեջանցի երկու զինծառայողին այս փուլում չեն արտահանձնի։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մինչդատական վարույթում արտահանձնում չի լինում, կարող է լինել միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում, հայտնում է «Փաստինֆոն»։ «Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով։ Ադրբեջանի դեպքում դրանք Մոսկվայի 1998 թվականի և Ստրասբուրգի կոնվենցիաներն են»,- նշել է նա։ Վարդապետյանը դժվարացել է պատասխանել հարցին, թե գերիների վերադարձի պայման դա կարող է լինել՝ նշելով, որ ինքը հարցի հասցեատերը չէ։ Վարդապետյանը նաև հայտնել է, որ ադրբեջանցի երկու զինծառայողներից մեկի վերաբերյալ վարույթն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, մյուսով, որին մեղսագրվում է սպանությունը՝ ծանրացուցիչ հանգամանքներով, դեռևս նախաքննությունը շարունակվում է։ Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին հայտնաբերել և ձերբակալել են ավելի ուշ։ Վերջինս մեղադրվում է ԶՊՄԿ պահնորդի սպանության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |