Ֆասթ Շիֆթ ընկերությունը տարեկան ամփոփիչ ժողով է անցկացրել 4 մայիսի 2023 - 12:16 AMT PanARMENIAN.Net - 2018-ին հիմնադրվել և շուկա է մտել Ֆասթ Շիֆթ ընկերությունը հստակ գաղափարախոսությամբ՝ լինել առաջատարը վճարահաշվարկային շուկայում՝ կարևորելով առաջարկվող ծառայությունների հարմարավետությունը, ներկայացնել ժամանակակից վճարային գործիքներ, որոնք կառանձնանան իրենց պարզությամբ, հարմարավետությամբ, ապահովությամբ ու հասանելիությամբ: Հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը` Ֆասթ Շիֆթն այս տարիների ընթացքում շարունակել է ամենօրյա ռեժիմով ընդլայնել առաջարկվող ծառայությունների թիվը, ավելացվել են վճարային տերմինալներն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
Ֆասթ Շիֆթի հասանելիության շնորհիվ ընկերության ավելի քան 1000 վճարային տերմինալ կարծես կապուղի լինի հաճախորդների և ամենատարբեր՝ կրթական, պետական և մասնավոր հաստատությունների, խոշոր մատակարարների, կապ և ինտերնետ մատուցող կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, բժշկական հաստատությունների և այլ ծառայություններ մատուցող ընկերությունների միջև:
2022 թվականի ընթացքում Ֆասթ Շիֆթ ՍՊԸ-ի տերմինալների միջոցով կատարված գործարքների երկրաչափական պրոգրեսիայով ամենամսյա աճող շրջանառությունը փաստում է հաճախորդների բարձր վստահությունը, որին արժանացել է Ընկերությունը այս կարճ ժամանակահատվածում: Ֆասթ Շիֆթը նաև ներկայացրել է էլեկտրոնային դրամապանակը, որը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում:
Ամփոփիչ ժողովի ընթացքում Ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը ներկայացրել է Ֆասթ Շիֆթի 2022 թվականի ընթացքում ձեռքբերումներն ու ընկերության տեսլականը: Նա նաև հայտնել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալուն զուգահեռ Ֆասթ Շիֆթը լիզենցիա է ստացել Ուկրաինայում, նաև դիմում ներկայացրել Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկ՝ լիցենզիա ստանալու նպատակով: Ֆասթ Շիֆթ ընկերության համար կորպորատիվ կառավարումից բացի առանցքային է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Ընկերությունն արդեն իսկ աջակցել է մի շարք մշակութային, ֆինտեխ և սպորտային միջոցառումների իրականացմանը:
Ժողովի ընթացքում նաև ներկայացվել են Ֆասթ Շիֆթի առաջիկա նախագծերը, որոնք հավակնում են լինել, որպես Ֆասթ Շիֆթի անմրցունակ հնարավորություններ վճարահաշվարկային շուկայում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |