Ալիև․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը կանցնի ՌԴ-ում՝ մայիսին![]() 4 մայիսի 2023 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` Վաշինգտոնում ընթացող բանակցություններին, ասել է, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցնի ՌԴ-ում՝ մայիսին։ «Կարծում եմ, որ համաձայնության հասնելու լավագույն միջոցը ուղիղ բանակցություններն են Ադրբեջանի և Հայաստանի միջև, առանց միջնորդների, ֆասիլիտատորների և խոչընդոտների»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ Նա ասել է, թե ուղիղ բանակցությունները երկու երկրների միջև «ավելի օգտակար և կարևոր կլինեն»։ «Կարծում եմ, մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանն էլ է դրան պատրաստ»,-ասել է Ալիևը։ Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Մայիսի 4-ինՎաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։ Հիմնական թեման հարաբերությունների կարգավորման համաձայնագիրն է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |