Դավիթ Սիմոնյանը` բռնցքամարտի Եվրոպայի ԵԱ հաղթող

Դավիթ Սիմոնյանը`  բռնցքամարտի Եվրոպայի ԵԱ հաղթող

PanARMENIAN.Net - Դավիթ Սիմոնյանը (86 կգ) դարձել է Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:

Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչում 5։0 հաշվով հաղթել է իտալացի Ջոնաթան Պիսանոյին: Հայ բռնցքամարտիկը առաջին ռաունդում մրցակցին ենթարկել է նոկդաունի և ամբողջ մարտի ընթացքում ունեցել է բացահայտ առավելություն, հայտնում է Shantnews.am-ը։

Ավելի վաղ եզրափակչում պարտվել և արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Ազիզյանը (57 կգ) ու Աղվան Ալեքսանյանը (80 կգ):

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի ևս 9 ներկայացուցիչ հասել էր կիսաեզրափակիչ և պարտվել՝ դառնալով Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Վազգեն Բադալյանի գլխավորած թիմը երևանյան ԵԱ-ին մասնակցում էր 13 մարզիկով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---