Բժիշկների անհատական լիցենզավորման համակարգ կներդրվի՝ 2 փուլով![]() 4 մայիսի 2023 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում նախատեսվում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ։ Գործադիրի հավանությանն են արժանացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Համակարգը նախատեսվում է ներդնել 2 փուլով։ Օրդինատորների համար այն կգործի 2024–ի հունվարի 1-ից, գործող բուժաշխատողների համար` 2026–ի հունվարի 1-ից։ Ներկայացնելով նախագիծը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ օրինագծերի ընդունմամբ բուժաշխատողները կկարողանան ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվել: Ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից, հնարավորություն ընձեռել պացիենտին իրացնելու բժշկին ինքնուրույն ընտրելու իր իրավունքը։ Լիցենզիայից զրկելու համար հիմք կարող է ծառայել բժշկի կողմից թույլ տրված սխալը։ Կլինիկական օրդինատորներին և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց իրավունք կտրվի բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում մատուցել` դրա դիմաց վարձատրվելով: Ռազմաբժշկական ուսումնական հաստատություն կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ ավարտած և սահմանված կարգով անհատական լիցենզա չստանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ավագ բուժաշխատողին սահմանված կարգով անհատական լիցենզիա կարող է տրամադրվել պահեստազոր արձակվելուց 3 տարի հետո: Բացի այդ, կստեղծվի բուժաշխատողների և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) վերաբերյալ ամբողջական բազա, հստակ կսահմանվեն առողջապահության ոլորտի հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների ցանկերը: Կնախատեսվի վարչական պատասխանատվություն` առանց անցումային կամ անհատական լիցենզիայի մասնագիտական գործունեություն իրականացնելու և իրականացնելը թույլատրելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |