ՀՀ-ն մտադիր է 2-րդ արբանյակն ուղարկել տիեզերք․ Աշխատանքները նախնական փուլում են 4 մայիսի 2023 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը աշխատանքներ է իրականացնում տիեզերք 2-րդ արբանյակն ուղարկելու ուղղությամբ՝ աշխատանքները նախնական փուլում են։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ «Դեռ շուկայի ուսումնասիրություն ենք իրականացնում, գնահատում ենք մեր հնարավորությունները, առաջարկները: Չեմ կարծում, որ 2023 թ. ընթացքում մենք երկրորդը կունենանք, բայց ամեն դեպքում աշխատանքներն իրականացվում են»,- նշել է Խաչատրյանը, հայտնում է Factor.am-ը։ Հայաստանում հիմա արբանյակի արտադրություն իրականացնելը նախարարը իրատեսական չի համարել: «Բայց, եթե երկրորդ կամ երրորդ արբանյակի թեկուզ մի փոքր մաս կարողանանք Հայաստանում արտադրել, կարծում եմ՝ դա ևս լավ ձեռքբերում կլինի»,- նշել է նախարարը: Նրա հավաստմամբ՝ արդեն տիեզերք ուղարկված արբանյակից շարունակվում է ինֆորմացիա ստանալու գործընթացը․ ստացվող նկարներն ինֆորմացիայի աղբյուր են, դրանք կարելի է օգտագործել շատ ոլորտներում, կիրառության ոլորտներն անսահմանափակ են: «Դրանց մենք պետք է նայենք որպես ինֆորմացիայի աղբյուր և փորձենք կիրառության շրջանակը հնարավորինս լայնացնել»,-նշել է Խաչատրյանը՝ չբացառելով, որ դրանք օգտակար կարող են լինել նաև ռազմական նպատակներով: 2022 թ. մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը |