Կլաար․ Սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն![]() 6 մայիսի 2023 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ հայ-աբրբեջանական սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչպիսի՞ն է ԵՄ դիրքրոշումն այն առնչությամբ, որ առնվազն հրապարակային հայտարարություններով Ադրբեջանը Հայաստանից պահանջում է գյուղեր, ինչպես նաև արտատարածքային միջանցք։ «Առաջին հերթին, կարծում եմ կոնկրետ գյուղերի վերաբերյալ, որոնք դուք նշում եք, Հայաստանում նույնպես տարբեր պատկերացումներ կան, թե ինչպիսին է դրանց կարգավիճակը։ Սահմանազատման գործընթացում այդ հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Ինչ վերաբերվում է տարանցիկ երթուղիների հարցին, ապա, ինչպես նշել է Կլաարը, Ադրբեջանի և Նախիջևանի միջև կամ նմանատիպ երթուղի Հայաստանի տարածքում լինելու պարագայում, այն պետք է գործի Հայաստանի օրենքներով և կանոնակարգերով։ «Այդպիսի լուծում ունենալը բնական է։ Անձամբ ես վստահ եմ, որ բավականին հեշտ է կամ պետք է հեշտ լինի առաջ շարժվել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանով անցնող տարանցիկ կապերի համաձայնեցման հարցում։ Կարծում եմ, որ սա շահեկան իրավիճակ է, առկա է շահեկան արդյունք բոլոր շահագրգիռ կողմերի համար»,-ասել է նա։ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման: Նա հրապարակել է այդ պահանջները, որոնց թվում է ՀՀ 8 սահմանամերձ գյուղերը «Ադրբեջանին վերադարձնելը» և փոխհատուցում վճարելը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադառնալով 8 գյուղ վերադարձնելու Ադրբեջանի պահանջին, ասել է, որ հայկական կողմն էլ ունի օկուպացված գյուղեր։ «Եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել, մենք պատրաստ ենք»,- ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |