ԵԽԽՎ 40 խորհրդարանական պահանջել է Ադրբեջանից անհապաղ ապաշրջափակել Լաչինը![]() 6 մայիսի 2023 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ 40 խորհրդարանական պահանջել է Ադրբեջանից անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը։ Նրանք հորդորել են Ադրբեջանին անհապաղ կատարել պարտադիր ուժ ունեցող ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցները ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժ ապահովել Լաչինի միջանցքով: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանիորեն փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ հումանիտար ծանր հետևանքներ ստեղծելով տեղի 120 հազար բնակչի համար: Ադրբեջանին հորդորել են բարեխղճորեն համագործակցել միջազգային կառույցների հետ և թույլատրել փաստահավաք այցերը Լեռնային Ղարաբաղ։ Խորհրդարանականները կոչ են արել Եվրոպայի խորհրդին ձեռնարկել գործուն քայլեր՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |