ՀՀ-ում կա փակ ճանապարհ․ Լարսը բաց է

ՀՀ-ում կա փակ ճանապարհ․ Լարսը բաց է

PanARMENIAN.Net - Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ճանապարհ, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ճանապարհը։

Գետափ-Մարտունի ճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---