2023–ի 1–ին եռամսյակում ՀՀ–ում ամուսնություններն ավելացել են, ամուսնալուծությունները՝ նվազել

2023–ի 1–ին եռամսյակում ՀՀ–ում ամուսնություններն ավելացել են,  ամուսնալուծությունները՝ նվազել

PanARMENIAN.Net - 2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ–ում ամուսնությունների քանակն ավելացել է, ամուսնալուծություններինը՝ նվազել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, այդ ընթացքում գրանցվել է 4 071 ամուսնություն (2022-ին այդ թիվը քիչ է եղել 162-ով` 3909), ամուսնալուծվել է 1068 զույգ, ինչը 72–ով քիչ է 2022 թվականի ցուցանիշից։

2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 8756 երեխա։ Այս թիվը 7.8%–ով շատ է 2022–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, 1.6% -ով ավելի՝ 2021–ի ցուցանիշից, գրում է Sputnik Արմենիան։

Ըստ վիճակագրության` նույն ժամանակահատվածում մահերի թիվը նվազել է 21.3%-ով: 2023-ի առաջին երեք ամիսներին մահացել է 6 763 քաղաքացի, մինչդեռ 2022 և 2021-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 8 707 և 8 343։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---