Թունյան․ Կոչ արեցի Ադրբեջանին հարգել իր իսկ կողմից ստորագրված հայտարարությունը, ինչին ադրբեջանցիները բուռն արձագանքեցին![]() 6 մայիսի 2023 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդած լիագումար նիստում ՀՀ պատվիրակներ Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը բարձրացրել են հայկական օրակարգի կարևոր հարցեր: Թունյանն ասել է, որ Անկարայում կոչ է արել Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին ադրբեջանցիները բուռն են արձագանքել, գրում է Aysor.am-ը։ «Անդրադարձա Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, անցակետ տեղադրելուն և կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին ադրբեջանցիները բուռն արձագանքեցին», - պատմել է նա։ Գևորգ Պապոյանը հավելել է, որ ինքը նույնպես խոսել է Արցախի շրջափակումից, նշել՝ ցեղասպանության վտանգ կա, որ մեղավորն ու պատասխանատուն Ադրբեջանն է։ «Ադրբեջանցիները իմ ելույթի ժամանակ տաքացան, ինձ մեղադրեցին սուտ խոսելու մեջ»,-ասել է նա։ Օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |