Քալըն․ ԱՄՆ-ն ուզում է, որ Անկարան ընդունի ՀՀ բոլոր պայմանները Թուրքիայի դեմ![]() 8 մայիսի 2023 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը Haber Türk-ին հարցազրույցում ասել է, թե ԱՄՆ-ն ուզում է՝ Անկարան ընդունի Հայաստանի բոլոր պայմանները Թուրքիայի դեմ, գրում է APA-ն։ Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Անկարայի վրա ՌԴ դեմ պատժամիջոցների և Ս-400 համակարգերի հարցում, սակայն Անկարան շարունակում է անկախ քաղաքականություն վարել։ Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։ Ընթերցեք նաև․ Աքարը խոսել է Զանգեզուրի միջանցքի անհրաժեշտության և Ցեղասպանության թեմայի «խոչընդոտը հաղթահարելու» մասին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |