Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գործողություն

PanARMENIAN.Net - Այսօր Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Նահատակների ձայնը» գործողությունը: Գործողությանը կմասնակցեն հայեր Գերմանիայի տարբեր քաղաքներից, հույներ, քրդեր ասորիներ եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր պայքարում են հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:



Լռության րոպեից հետո «Freie Universitat Berlin»-ի դասախոս, հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարյանը ելույթ է ունեցել ճառով, ապա կկարդա զեկույց «1915 թ. սպանված հեղինակները» թեմայով: Ժիրայր Քոչարյանը նաեւ կհայտարարի 1915 թվականին թուրքերի կողմից սպանված մտավորականության 761 ներկայացուցիչների անունները:



Միջոցառման ժամանակ կընթերցվի Հովհաննես Թումանյանի «Հոգեհանգիստ» պոեմը, հատվածներ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի եւ Ռուբեն Սեւակի ստեղծագործություններից, Տեսա Հոֆմանի եւ Ժիրայր Քոչարյանի թարգմանությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---