Tufts համալսարանի ուսանողները Հայոց ցեղասպանության օրվան նվիրված երթ են անցկացրել (Լուսանկարչական ռեպորտաժ)24 ապրիլի 2009 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երեկ ուշ երեկոյան Tufts համալսարանի հայ ուսանողները Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման մոմերով երթ են կազմակերպել: Երթը սկսվել է Ֆլեթչերի դպրոցից Գոդարդի մատուռի ուղղությամբ, որտեղ ի նշան 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակի, գործողության մասնակիցները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության հուշատախտակին: Երթին մանակցել են Հարվարդի, Tufts համալսարանի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներն ու գիտաշխատողները, Քեմբրիջ եւ Ուոթերթաուն քաղաքների բնակիչները:PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում Ակադեմիական համագործակցության եւ աջակցության հայկական ասոցիացիայի նախագահ Խաչիկ Գեւորգյանը հայտարարել է, որ երթը շատ ազդեցիկ էր, մասնակիցների թվում կային ոչ միայն հայեր, այլեւ այլ ազգությունների ներկայացուցիչներ: «Հայոց ցեղասպանության զոհերի հուշատախտակի մոտ մենք կատարել ենք «Տեր ողորմյա» հոգեւոր երգը եւ «Հայր մեր» աղոթքը կարդացել: Երթի մասնակիցների առջեւ ելույթ է ունեցել նախաձեռնող խմբի անդամ Սամվել Մաչանյանը, ով իր ճառում բոլորին կոչ է արել հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին», - նշել է Խաչիկ Գեւորգյանը: Լուսանկարչական ռեպորտաժ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |