airBaltic-ը վերսկսում է Ռիգա-Երևան թռիչքները

airBaltic-ը վերսկսում է Ռիգա-Երևան թռիչքները

PanARMENIAN.Net - 12 տարվա դադարից հետո լատվիական airBaltic ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Ավիաընկերության ավիապարկը համալրված է նոր Airbus A220-300 օդանավերով:

«2023 թվականի մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավիատոմսեր կարելի է պատվիրել ավիաընկերության կայքում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---