ՀՀ-ն ու Թուրքիան չեն գործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում![]() 10 մայիսի 2023 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան չեն գործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում։ Այդ մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Դեռևս առկա է միայն Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը», - պատասխանել են նախարարությունից գրավոր հարցմանը։ Ըստ գերատեսչության` միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից հետո հնարավոր կլինի նշել վերականգնման գումարը և հստակ ժամկետները։ Նշվել է նաև, որ մասնագիտական հանձնաժողովի ստեղծման հարցը քննարկման փուլում է։ Նախարարությունից հայտնել են, որ Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը մշակվել է դեռևս 2010 թվականին։ Նախարարությունը տեղյակ չէ` արդյոք նման էսքիզ Թուրքիայում էլ են մշակում, թե ոչ։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի տիրապետում տեղեկատվության թուրքական կողմի իրականացրած միջոցառումների վերաբերյալ», - ասված է պատասխանում։ Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան միասին կվերանորոգեն սահմանային կամուրջը։ Փետրվարի 16-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը վաղուց է պատրաստել կամրջի էսքիզը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |