Դատարանն արդարացրել է Իգոր Խաչատուրովին![]() 10 մայիսի 2023 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, գեներալ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի արդարացման որոշում է կայացրել: «Ճանաչել և հռչակել Իգոր Խաչատուրովի անմեղությունը 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրան արդարացնել մեղսագրվող արաքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Խափանման միջոց գրավը վերացնել, իսկ գրավի գումար հանդիսացող գրավը վերադարձնել գրավատուին»,-նշված է որոշման մեջ, հայտնում է Panorama.am-ը։ Ըստ առաջադրված մեղադրանքի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիային իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։ Նրան 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, հուլիսի 11-ին ազատ էր արձակվել գրավի դիմաց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |