Զախարովա․ Երևանից նախաձեռնողական քայլեր ենք ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում![]() 10 մայիսի 2023 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մեր հայ գործընկերներից նախաձեռնողական քայլեր ենք ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության ծավալման ուղղությամբ առարկայական աշխատանքի վերսկսման, մեր դաշնակցին այլ միջոցներով օգնելկու ուղղությամբ։ Ռուսական կողմը նման աշխատանքի պատրաստ է, ինչի մասին Երևանում լավ գիտեն»,-ասել է նա։ Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի սահման ՀԱՊԿ առաքելության գործուղման ժամկետները կախված են Երևանից՝ «գնդակը Երևանի դաշտում է»։ 2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |