Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում![]() 11 մայիսի 2023 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած 3 զինծառայողի վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հայտնել են Վարդենիսի զինվորական հոսպիտալից։ «Նրանց վիճակը բավարար է»,– ասել է զրուցակիցը, հայտնում է Sputnik Արմենիան։ Վիրավորները վիրահատության կարիք ունեն, թե ոչ, այս պահին դեռ հստակ չէ։ Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմն ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |