Վարչապետը կմեկնի Բրյուսել. «Խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը շատ փոքր է»11 մայիսի 2023 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, խոսելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի մասին և նշելով, որ Բաքվի նպատակը բանակցություններում գրանցված առաջընթացը զրոյացնելն է, ասել է, որ չի փոխել իր որոշումը և կմեկնի Բրյուսել։ Մայիսի 14-ին Բրյուսելում կայանալու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշինյանի բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ «Կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումս չեմ փոխել»,– ասել է Փաշինյանը։ Վարչապետը շատ փոքր է համարել հավանականությունը, որ մայիսի 14-ին Ադրբեջանիհետխաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել։ «Ցավոք, մայիսի 14-ին խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը շատ փոքր է։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի։ Դեռ շատ վաղ է ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից, խնդիր կա հնարավորինս արագ հասունացնելու այդ փաստաթուղթը և պատրաստելու ստորագրման»,– ասել է վարչապետը։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 30-ին Սոչիում՝ ընդգծելով, որ փաստաթղթերում ընդգծվում է` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991–ի Ալմաթիի հռչակագրով։ «Հարց է ծագում` եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»,– ասել է նա։ Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է:Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |