Փաշինյան․ Սոթքում իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել![]() 11 մայիսի 2023 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ներկայացնելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված վիճակը, նշել է, որ թեև լարվածությունը զգալիորեն նվազել է, իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել։ Նա նշել է, որ Պաշտպանության նախարարությունը վաղ առավոտից 15 րոպեն մեկ տեղեկատվություն է հրապարակել իրավիճակի վերաբերյալ և կոչ է արել հետևել պաշտոնական տեղեկատվությանը՝ չդառնալով ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ լրահոսի տարածող։ «Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար տեղեկատվություն հրապարակել։ Այս պահի դրությամբ լարվածության էական նվազում է արձանագրվել, սակայն իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»,- ասել է վարչապետը։ Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |