Հաջիզադե․ Բաքուն համաձայնել է Բրյուսելի հանդիպմանը, Քիշնևի մասով դեռևս վերջնական որոշում չկա![]() 11 մայիսի 2023 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն համաձայնել է մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը Եվրախորհրդի նախագահ Շառ Միշելի մասնակցությամբ, իսկ Քիշնևի հանդիպման վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չկա։ «Ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը մայիսի 14-ին Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, որը նախորդ տարի չկայացավ բրյուսելյան ֆորմատից հայկական կողմի հրաժարվելու պատճառով»,-ասել է Հաջիզադեն, հայտնում է Interfax.az-ը։ Ըստ նրա, Բաքուն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը կարող է մասնակցել հունիսի 1-ին Քիշնևում նախատեսվող ոչ ֆորմալ հանդիպմանը (Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ) այն պայմանով, որ այն չի փոխարինի և չի փոխի բրյուսելյան ձևաչափը։ «Սակայն վերջնական համաձայնություն Քիշնևի հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ դեռևս չկա՝ հաշվի առնելով, որ դիտարկվող հանդիպման մանրամասները լիովին չեն բացահայտվել»,-ասել է Հաջիզադեն։ Մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |