Թուրքիայի նախագահության հավակնորդներից մեկը հանել է իր թեկնածությունը հօգուտ Քըլիչդարօղլուի![]() 11 մայիսի 2023 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահության թեկնածու, Memleket («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Մուհարրեմ Ինջեն հանել է իր թեկնածությունը ընտրություններից 3 օր առաջ՝ հօգուտ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլիչդարօղլուի, գրում է Gazeta.ru-ն Daily Sabah-ի վրա հղումով։ Այսպիսով նախագահի ընտրություններին կմասնակցի 3 թեկնածու՝ Էրդողանը, նրա գլխավոր ընդդիմադիր Քըլիչդարօղլուն և АTА դաշինքի թեկնածու Սինան Օհանը։ Քըլիչդարօղլուն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում Անկարայի արտաքին քաղաքականության շրջադարձ կկատարվի դեպի Արևմուտք։ Այդ մասին նա ասել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում։ «Մենք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կշրջենք 180 աստիճանով»,-ասել է նա։ Նա խոստացել է «իսկական ժողովրդավարություն» բերել Թուրքիա և վերսկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են մայիսի 14-ին։ Միաժամանակ կկայանան նաև խորհրդարանական ընտրություններ։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |