Մայր Աթոռ. Պայմանավորված առողջական վիճակով՝ անկարելի է Պարգև Սրբազանի ապահով վերադարձը հայրենիք![]() 11 մայիսի 2023 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն արձագանքել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի վերաբերյալ մամուլի հրապարակմանը` նշելով, որ պայմանավորված առողջական վիճակով՝ անկարելի է Պարգև Սրբազանի ապահով վերադարձը հայրենիք, հայտնում է Aysor.am-ը։ «Հրապարակ» թերթը գրել էր, թե «Պարգև Սրբազանը սպասում է գրին քարտ ստանալուն»։ «Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք։ Սրբազան Հոր վաստակը Հայոց Եկեղեցու անդաստանում, հատկապես արցախյան ազատամարտում և անկախ Արցախի կայացման գործում, նշանակալի է և անուրանալի։ Պետք է լինել արդարամիտ ու երախտագետ և անհնարինության պարագայում գեթ ձեռնպահ մնալ նման նյութերով մեր ժողովրդի կողմից սիրված և հարգված եկեղեցականին վարկաբեկելուց և նրա անձի հանդեպ նման տրամադրություններ ձևավորելուց։ Աղոթում ենք Սրբազանի շուտափույթ ապաքինման համար և սիրով սպասում Մայր Աթոռ նրա վերադարձին»,- ասված է պարզաբանման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |