Սահակյան. Հայ գերիներին դաժանորեն ծեծել են, զրկել սննդից, քնից՝ դրան մասնակցել են նաև բուժաշխատողներ12 մայիսի 2023 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել, զրկել սննդից, քնից։ «Այդ ամենը զուգորդվել է սննդից, քնից զրկելով, նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքին ներգրավվում են նաև քաղաքացիական անձինք, բուժաշխատողները։ «Ռազմական կամ քաղաքացիան բժիշկները, ովքեր առնչվում էին զինծառայողներին, բռնություն էին կիրառում։ Վերջին միջադեպերով ունեցել ենք բազմաթիվ վկայություններ, որ ռազմագերիներին հանձնել են քաղաքացիական անձանց։ Օրինակ՝ դեպի Բաքու տեղափոխելիս կանգ են առել մի գյուղում, որտեղ արդեն հավաքված են եղել քաղաքացիական անձինք ու ռազմագերուն, մեքենայից գլորելով, ցած են նետել նրանց առջև, որոնք բռնություն ու ծեծ են կիրառել»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը։ Նա նշել է, թե բժիշկները ռազմագերիներին բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել, որ ցույց տան միջազգային կառույցներին, թե մարդասիրական իրավունքը չի խախտվել։ Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է նաև, որ Ադրբեջանում 33 հայ գերու առկայությունը պաշտոնականացված թիվն է, իսկ չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա։ Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա |