Քրդերը ներողություն են խնդրել հայերից եւ ասորիներից24 ապրիլի 2009 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանի քրդական կուսակցության առաջնորդ Ահմետ Թյուրքը ներողություն է խնդրել հայերից եւ ասորիներից 1915թ. իրադարձությունների համար: Այդ մասին հաղորդում է Dogan News Agency-ն: «Հնարավոր է` քրդերը նպաստել են կայսրության մշակութային հարստության ոչնչացմանը: Մենք ամաչում ենք, երբ նայում ենք մեր հայ եւ ասորի եղբայրներին»,- ընդգծել է Թյուրքը: Նրա խոսքով, քրդերը միշտ պատրաստ են եղել ներողություն խնդրել իրենց սխալների համար եւ պայքարել, որպեսզի մարդիկ խաղաղության մեջ ապրեն:Դեկտեմբերին թուրք մտավորականության 200 ներկայացուցիչներ կազմակերպեցին «Հայե'ր, ներե'ք մեզ» ինտերնետ-քարոզարշավը, որի տակ ստորագրել են ավելի քան 30 հազար հոգի: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |