ՀՀ պետպարտքն առաջին եռամսյակում 2.5%-ով աճել է՝ ներքին պարտքի հաշվին![]() 12 մայիսի 2023 - 18:16 AMT PanARMENIAN.Net - 2023-ի մարտի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 899 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է մոտ 262 մլն դոլարով կամ 2.5%-ով։ Ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ պարտքը շարունակում է աճել ներքին պարտքի հաշվին, հայտնում է «Հետքը»։ Մասնավորապես, արտաքին պետական պարտքը մարտի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 398 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ նվազել է 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։ Հակառակ դրան՝ ավելացել է ներքին պետական պարտքը։ Մարտի վերջի դրությամբ այն կազմել է 4 մլրդ 501 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ աճելով մոտ 309 մլն դոլարով կամ 7.4%-ով։ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |