Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին![]() 13 մայիսի 2023 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։ ԱԺ նախագահը ստորագրել է որոշումը։ Պատվիրակության կազմում 12 անձ կա, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյան, Հովիկ Աղազարյանը և այլոք։ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կայանալու է մայիսի 17-19-ը։ Նիստում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Բելառուսի և Ռուսաստանի Միության խորհրդարանական ժողովին ՀԱՊԿ ԽՎ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |